AM
1 Նոյեմբեր 2011 - 07:03 AMT

Հիլարի Քլինթոնը չեղյալ է հայտարարել այցը Մեծ Բրիտանիա և Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չեղյալ է հայտարարել նախատեսված այցելությունները Լոնդոն և Ստամբուլ մոր հիվանդությամն պատճառով, հայտնում է պետքարտուղարության մամլո ծառայությունը: Մանրամասներ նրա առողջական վիճակի մասին չեն հայտնվում:

Նոյմեբերի 1-ին Քլինթոնը մտադիր էր մասնակցել կիբերանվտանգության գծով Լոնդոնի խորհրդաժողովին, իսկ նոյեմբերի 2-ին Ստամբուլում պետք է տեղի ունենա Աֆղանստանում անվտանգության գծով տարածաշրջանային խորհրդաժողով, հաղորդում է BBC-ին: