Այսօր Թուրքիայում 44 մարդ է ձերբակալվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը հանցակից լինելու կասկածանքով, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Ձերբակալվածներին մեղադրում են ի օժանդակություն PKK-ին բողոքի ակցիաների ծրագրման մեջ:
Քրդական աշխատավորական կուսակցությունն իր վրա է վերցրել անցյալ շաբաթ թուրքական մայրաքաղաքի կենտրոնում` պետհաստատությունների հարևանությամբ, տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի արդյունքում երեք մարդ զոհվել է, 34-ը վիրավորվել են:
PKK հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի, այն ավելի քան 40 հազար կյանք է խլել: PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից:





