AM
2 Նոյեմբեր 2011 - 12:21 AMT

Էդվարդ Նալբանդյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Եվրանեստը

Նոյեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-ԵՄ Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակությանը՝ ղեկավար Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձևափաչ:

Զրույցի ժամանակ երկուստեք առանձնակիորեն կարևորվեց Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված քայլերին:

Բանակցությունների օրակարգում էր նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հայաստանի արտգործնախարարը Եվրոխորհրդարանի պատվիրակությանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: