AM
3 Նոյեմբեր 2011 - 05:20 AMT

Վրացական պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա համաձայնեցնելու համար ԱՀԿ մասին փաստաթուղթը Ռուսաստանի հետ

Նոյեմբերի 3-ի առավոտյան վրացական պատվիրակությունը ԱՀԿ հարցի շուրջ Ռուսաստանի հետ բանակցելու նպատակով մեկնել է Շվեյցարիա՝ համաձայնեցնելու համար վերջնական փաստաթուղթը այդ կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության պայմանների վերաբերյալ: Ինչպես Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է պատվիրակության ղեկավար, Վրաստանի ԱԳ փոխնախարար Սերգո Կապանաձեն, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանը, հետևելով Վրաստանի օրինակին, ընդունել է Շվեյցարիայի առաջարկությունը Վրաստանի ու ՌԴ միջև բեռների վերահսկման վերաբերյալ»:

ՌԴ և Վրաստանի պատվիրակությունները ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցության վերաբեյալ բանակցություններում հասել են պայմանավորվածության: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել ռուսական պատվիրակության ղեկավար ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Մեդվեդկովը: «Եթե դա այդպես է, ապա մենք կշտկենք վերջնական համաձայնությունը մինչ նոյեմբերի 9-10 կայանալիք բանակցությունների հաջորդ փուլը»,-ասել է Կապանաձեն՝ հավելելով, որ «փաստաթղթում չեն հիշատակվում Վրաստանի գրավյալ տարածքները և ասվում է բեռների փոխանակման միջազգային դիտարկողների կողմից վերահսկման մասին»:

Վրաստանի ԱԳՆ-ում հայտարարել են նաև, որ դեռ պաշտոնական իրազեկում չեն ստացել ռուսական կողմից ԱՀԿ վերաբերյալ: