AM
3 Նոյեմբեր 2011 - 08:27 AMT

Ամերիկացի սենատորը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի սենատոր Դայան Ֆեյնսթայնն այցելել է Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այցի ընթացքում սենատորը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Asbarez-ը:

Ֆեյնսթայնին ուղեկցում էին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վարչության անդամներ Սեթո Բոյաջյանը, Վիգեն Բագրատունին և այլոք: