Նոյեմբերի 3-ին, ժամը 01.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանությունից հայտնում են ևս մեկ վրաերթի մասին. նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Օնիկ Վարդանյանին, որը տեղում մահացել է: Երկու դեպքերով էլ կատարվում է քննություն:





