AM
3 Նոյեմբեր 2011 - 12:36 AMT

Վրաստանը պահանջում է Ռուսաստանից «ազատել իր տարածքները»

Պաշտոնական Թբիլիսին «մեղադրում է Մոսկվային Աբխազիայում և Ցխինվալի շրջանում ռազմական ներուժն ավելացնելու մեջ և պահանջում է անհապաղ ազատել Վրաստանի տարածքները, ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ»,-հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ըստ ԱԳՆ տվյալների, «Ռուսաստանը շարունակում է նոր ռազմական տեխնիկա տեղակայել Վրաստանի գրավյալ տարածքներում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում»:

«Ռուսաստանի այդ գործողությունները հակասում են միջազգային նորմերին ու ստանձնած պարտավորություններին, լուրջ սպառնալիք են ստեղծում խաղաղությանն ու կայունությանը ոչ միայն Կովկասում, այլ ողջ Եվրոպայի տարածքում»,-ասվում է հայտարարության մեջ: