AM
3 Նոյեմբեր 2011 - 13:51 AMT

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է երկխոսություն սկսել իշխանությունների հետ

Սիրիայի ընդդիմությունը մերժել է ԱՊԼ նախաձեռնությունը ներքին հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին: Ընդդիմադիր ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ չի գնա երկխոսության պաշտոնական Դամասկոսի հետ, եթե Սիրիայի «գործող իշխանությունը չտապալվի»:

Մասնավորապես, իշխանությունները պետք է դուրս բերեն զրահատանկային ստորաբաժանումները բնակավայրերից, ազատ արձակել հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված կալանավորներն, ինչպես նաև ազատ տեղաշարժ ապահովել ԱՊԼ ստորաբաժանումների, արաբական և համաշխարհային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը: