AM
4 Նոյեմբեր 2011 - 05:33 AMT

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ ԱՀԿ մտնելու համար

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել փոխզիջումային առաջարկություններն Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու բանակցային գործընթացի շրջանակներում, որոնք վերջին ժամանակները քննարկվել են Շվեյցարիայի մասնակցությամբ։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Ռուսաստանի նախագահն այդ մասին լրագրողներին հայտարարել է Կաննում «մեծ քսանյակի» գագաթնաժողովից հետո։