AM
7 Նոյեմբեր 2011 - 05:30 AMT

Սիրիան կարող է զրկվել անդամակցությունից Արաբական պետությունների լիգայում

Արաբական պետությունների լիգան ուժգնացնում է ճնշումը Սիրիայի իշխանությունների վրա՝ դադարեցնելու համար արյունահեղությունը: Ինչպես հաղորդում է BBC-ին, որպես տարբերակ Լիգան դիտարկում է նաև ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցությունը կասեցնելու հնարավորությունը:

Անցած չորեքշաբթի ԱՊԼ-ն հայտարարեց Սիրիայում խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պլանի մասին, որի համաձայն իշխանությունները պետք է հեռացնեն զորքերը փողոցներից և բանակցություններ սկսեն ընդդիմության հետ: Սիրիայի նախագահը խոստացել էր դա անել, սակայն, չնայած դրան, բռնությունը շարունակվում է:

Սպանությունների նոր ալիքից հետո ԱՊԼ-ն հայտարարեց, որ մտադիր է արտահերթ նիստ անցկացնել նոյեմբերի 12-ին, քննարկելու համար այն փաստը, որ «Սիրիայի կառավարությունը չի կատարում իր պարտավորություները»: