Իրանը փորձարկումներ է անցկացրել միջուկային լիցքի ակտիվացման համար և փոխել իր ունեցած բալիստիկ հրթիռների կառուցվածքը նրա համար, որպեսզի դրանք կարողանան կրել միջուկային մարտական լիցքեր, գրում է լոնդոնյան Sunday Times օրաթերթը։
«Իսրայելական ծառայությունները հաղորդում են, որ նորագույն տեղեկություններ են ստացել, որոնք հաստատում են, որ Թեհրանի միջուկային ծրագիրը կոչված է ստեղծել միջուկային զենք»,- գրում է թերթը։
Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի 9-ին հրապարակվելիք ՄԱԳԱՏԷ նոր զեկույցը, որը նվիրված է Իրանի միջուկային էներգետիկ ծրագրին, «շրջադարձային է լինելու Թեհրանի նկատմամբ վերաբերմունքը փոխելու մեջ»։
Զեկույցը հրապարակվելու է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ցուցումներ են ստացվել, որ Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։





