AM
9 Նոյեմբեր 2011 - 05:41 AMT

Թուրքիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Եվրոպայի և Միջերկրածովի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն, երկարաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 32 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ օջախը 9.4 կիլոմետր խորության վրա էր:

Երկրաշարժը խուճապ է առաջացրել Վանա լճի մոտակայքում գտնվող գյուղերում: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում, գրում է թուրքական haberler.com-ը:

Հոկտեմբերի 23-ին Վան գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվեց 582 մարդ, տուժեց` 4 152: Ավերակների տակից կենդանի դուրս բերվեց 231 մարդ: