AM
10 Նոյեմբեր 2011 - 05:25 AMT

Սինայի թերակղզում պայթել է Իսրայել և Հորդանան գնացող գազատարը

Սինայի թերակղզում պայթել է գազատար, որով վառելիքը Եգիպտոսից մատակարարվում էր Իսրայել և Հորդանան։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով աղբյուրները եգիպտական հատուկ ծառայություններում։ Պայթյունը տեղի է ունեցել գազատարի հատվածում, որն ընկած է Էլ-Արիշ քաղաքից արևելք 60 կմ հեռավորության վրա։ Նախնական տվյալներով, հաղորդել են եգիպտական հատուկ ծառայությունները, խոսքը գնում է դիվերսիայի մասին։ Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Պետք է նշել, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո 2011-ի սկզբին այս գազատարի վրա տեղի էր ունեցել 5 պայթյուն։ Դիվերսիայի համար պատասխանատվությունը եգիպտական իշխանությունները գցել էին բեդուինների ցեղերի վրա։