AM
11 Նոյեմբեր 2011 - 05:34 AMT

Օբաման մտադիր է զենք մատակարարել Պարսից ցոծի իր դաշնակիցներին Իրանին դիմակայելու համար

Բարաք Օբաման մտադիր է ուղարկել ԱՄՆ-ի Պարսից ծոցի հիմնական դաշնակիցներին մի քանի հազար կատարելագործված հակաբունկերային ռումբեր և ուրիշ զինամթերք , հաղորդում է Wall Street Journal թերթը:

Վաշինգտոնը մտադիր է Միացյալ Արաբական Էմիրություններ ուղղարկել մոտ 4.9 հազար ճշգրիտ ավիացիոն ռումբեր և ուրիշ զենք: Մոտակա ժամանակ նախագիծը պաշտոնապես կներկայացվի ԱՄՆ-ի Կոնգրես, գրում է թերթը:

Օբամայի վարչակազմը միտված է ռազմական կապերի ընդլայնմանը Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց անդամ երկների հետ (Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, Քաթարի, ՄԱԷ և Օմանի հետ) Իրանին դիմակայելու նպատակով: Միաժամանակ Wall Street Journal թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ն փորձում է կազմել ՀՀՊ համակարգը տարածաշրջանում միջին և փոքր տարածության բալիստիկ հռթիռներից պաշտպանվելու համար:

Վերջին պայմանագրերը Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան զենքի վաճառքի մասին վերաբերում են 60 մլդ դոլար արժողությամբ զենքի տարբեր տեսակների մատակարարմանը Սաուդյան Արաբիային, այդ թվում F-15 կատարելագործված կործանիչների: Պենտագոնը տեղյակ պահեց Կոնգրեսին Օմանին 1.25 մլրդ դոլար արժողությամբ զենիթային և ավիացիոն հռթիռներ վաճառելու մտադրության մասին,: