AM
11 Նոյեմբեր 2011 - 05:36 AMT

Պենտագոնի ղեկավարը զգուշացրել է Իրանին հարվածելու դեպքում անկանխատեսելի հետևանքների մասին

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան զգուշացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անկանխատեսելի հետևանքների մասին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Նա հայտարարել է, որ այս հարցում հարկավոր է զգուշանալ անկանխատեսելի հետևանքներից:

«Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի վրա, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ուժերի վրա: Մեզ համար կարևոր է համոզվել, որ մենք կոշտ պատժամիջոցներ ենք ձեռնարկել՝ տնտեսական , դիվանագիտական, նպատակ ունենալով փոխել Իրանի ղեկավարության վարքագիծը: Եվ մենք բանակցություններ ենք վարում մեր դաշնակիցների հետ Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցնեի կիրառման մասին»,-ասել է Պանետտան: