Ալ Քաեդայի հյուսիսաֆրիկյան օղակը հայտարարել է, որ նրան հաջողվել է հայտնաբերել Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադդաֆիի զենքը: Ինչպես հայտնում է Բի-բի-սի գործակալությունը, նրան այդ մասին պատմել է լրագրողը Մավրիտանիայից, որն իր հերթին այդ տեղեկությունները ստացել է «Ալ Քաեդայի օղակներից Մագրիբի երկրներում»: Այս պահի դրությամբ այդ զենքի քանակի և տեսակների մասին այլ տեղեկություններ չկան:
Հարկ է նշել, որ վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Լիբիայում հետհակամարտային պլանավորման գծով հատուկ խորհրդական և այդ երկրում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Յան Մարտին հայտարարել է, որ Լիբիայի ռազմական պահեստներից «զենքի մեծ քանակ է անհետացել»՝ ոչ պատշաճ պահպանության պատճառով:





