Հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոսը, որը Բարաք Օբամայի ամենաազդեցիկ խորհրդականներից մեկն էր: 62-ամյա դիվանագետը, որը մասնագիտանում է Պարսից ծոցի և Հարավարևմտյան Ասիայի երկրների գծով, մուտք գործեց Օբամայի վարչակազմ 2009թ., մինչ այդ լինելով ԱՄՆ երկու նախագահների խորհրդականը: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, Ռոսսը հայտարարել է, թե հեռանում է պաշտոնից անձնական պատճառներով:
Ինչպես նշում եմ ԶԼՄ-ները, այն բանից հետո, երբ մայիսին պաշտոնից հեռացավ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջորջ Միտչելը, Սպիտակ տան այդ տարածաշրաջնի փորձագետների քանակը խիստ նվազեց: Նրանց կարծիքով, դա վկայում է այն մաիսն, որ մերձավորարևելյան խաղաղ գործընթացը, որը ժամանակին նախագահ Օբաման իր արտաքին քաղաքականության առաջնայնությունն էր համարել, այսօր կորցրել է իր նշանակությունը նախագահի համար:





