AM
11 Նոյեմբեր 2011 - 06:01 AMT

Ամերիկյան ժողովրդավարությունը շուտով կհասնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին

ԱՄՆ-ն մտադիր է առաջատարի դեր ստանձնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հոնոլուլուում, որտեղ ընթանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը:

«Ասիայում և Խաղաղ օվկիանոսում մենք այժմ կանգնած ենք այնպիսի մարտահրավերների առջև, որոնք Ամերիկայի առաջատարի դեր են պահանջում՝ Հարավ-չինական ծովում նավագնացությունը ապահովելուց մինչև Հյուսիսային Կորեայի սադրանքներին հակազդելը»,-ասել է Քլինթոնը:

Նա նաև հավելել է, որ նրանց պարտավորությունները ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում կիսում են տարածաշրջանի երկրները, հատկապես՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Ֆիլիպիններն ու Թայլանդը: Միությունն այդ երկրների հետ նա անվանել է ԱՄՆ ջանքերի «առանցքը» Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: