AM
11 Նոյեմբեր 2011 - 07:09 AMT

Անդերս ֆոգ Ռասմուսեն. Աբխազիան և Հարավային Օսեթիան վրացական տարածքներ են

Աբխազիան ու Հարավային Օսեթիան վրացական տարածքներ են, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Վրաստան այցելության ժամանակ:

«Մենք ողջունում ենք ձեր ստանձնած պարտավորությունը, որ Վրաստանը ուժ չի կիրառի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հանդեպ: ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այս հարցում հստակ է՝ նշված տարածքները Վրաստանին են պատկանում և մնալու են պետության կազմում »,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքը այդ հակամարտությունների լուծման միակ ուղին տեսնում է երկխոսության, ոչ թե առճակատման մեջ: