AM
11 Նոյեմբեր 2011 - 08:17 AMT

Արամ Առաջինը խնդրել է Քլինթոնին ապահվել, որ Թուրքիան վերադարձնի եկեղեցական գույքը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝խնդրելով ապահովել գույքի վերադարձը հայկական եկեղեցուն, որն առգրավվել էր թուրքական իշխանությունների կողմից 20 դ. սկզբին:

Իր նամակում կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևն ազգային փոքրամասնությունների գույքը վերադարձնելու մասին՝ ընդգծելով, որ Թուրքիան պետք է պարտադիր վերադարձնի ապօրինաբար առգրավված գույքը:

«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ գործում»,-ասել է Արամ Առաջինն իր նամակի վերջում: Ընթացիկ տարվա ամռանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու մասին: Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր է ստորագրել 1930-ականներից հետո բռնագրավված գույքը քրիստոնյաներին և հրեաներին վերադարձնելու մասին: