AM
11 Նոյեմբեր 2011 - 13:07 AMT

Գերմանիայի թուրքերը ստորագրահավաք են սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Գերմանիայի թուրքերի երիտասարդական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Ինչպես նշում է համայնքի ներկայացուցիչներից մեկը, Գերմանիայի թուրքերն անհանգստացած են դաշնային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունումից հետո։

Այժմ թուրքական համայնքը ձգտում է օրինագիծը մտցնել խորհրդարանի օրակարգ, որպեսզի այն չեղյալ հայտարարվի, գրում է haberturk-ը։

2005 թվականին Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և դատապարտեց գերմանական կառավարության դերն այդ հարցում։