Պայթյունի հետևանքով շաբաթ օրը իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմակայանում մահացել է իրանական մարտական հրթիռների մշկաման և ստեղծման ծրագրի ղեկավարներից մեկը՝ գեներալ Հասան Մոգադամը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարեց ԻՀՊԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, Մոգադամը կարևոր դեր էր խաղում Իրանի պաշտպանության ոլորտի զարգացման մեջ և անմիջականորեն ղեկավարում էր տարբեր տեսակի հրետանային և հրթիռային զենքի ստեղծումը: Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը պարտավոր է Մոգադամին իր հրթիռային ծրագրի հաջողությամբ:
Շաբաթ օրը Ամիր ալ-Մոմեյնին ռազմակայանում Շահրիյար շրջանում Իրանի մայրաքաղաքից 25 կմ դեպի արևմուտք պայթյուն է որոտացել: Պաշտոնական տվյալներով, դեպքի պատճառով, որը տեղի ունեցավ զինամթերքի տեղափոխման ժամանակ, մահացավ 17 մարդ, ևս 16՝ վիրավորվել են:





