AM
14 Նոյեմբեր 2011 - 06:15 AMT

Իսրայելի ավիացիան հարված է հասցրել Գազայի սեկտորին

Իսրայելի ռազմական ավիացիան հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի անվտանգության ուժերի ռազմական հենակետին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հարվածի արդյունքում մեկ մարդ զոհվել է, չորսը վիրավոր են, իսկ սեկտորի ևս երկու բնակիչներ, որոնք հարձակման գոտում էին գտնվում, անհետ կորել են:

Իսրայելյան զինվորականները հայտարարել են, որ հարձակումը կատարվել է ի պատասխան Իսրայելի տարածքին Գազայի սեկտորի կողմից հրթիռային հարվածին, որի արդյունքում ոչ ոք չէր տուժել: