AM
14 Նոյեմբեր 2011 - 08:16 AMT

Գլենդեյլում լույս է տեսել «Բառ ու բան» գրական հանդեսը

Այսուհետ Գլենդեյլում լույս է տեսնելու «Բառ ու բան» հայկական գրական եռամսյա հանդեսը: Այն հրատարակում է Կալիֆորնիայի հայ գրողների միությունը (ԿՀԳՄ) բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանի աջակցությամբ: Առաջին համարում զետեղված են 17 աշխատություններ` հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ և այլն: Հանդեսի գլխավոր խմբագիրն է Գրիշ Դավթյանը: Հանդեսի շնորհանդեսը տեղի է ունեցել միության գրական ժողովի ժամանակ: Բացի հանդեսից, հանրության դատին է հանձնվել Երվանդ Իսկանդարյանի «Հաղթարշավ» բանաստեղծությունների ժողովածուն և «Սասունցի Դավիթ և Մհեր Փոքր» անդրանիկ պոեմը:

Դեկտեմբերին ԿՀԳՄ-ի ժողովի ժամանակ ներկայացվելու է գրող Վիկտորիա Սանասարյանի «Հայ գենը անմեղ է» գիրքը: