Այսօր երեկոյան տեղի է ունենալու հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհդրի նիստ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Տավուշի հանրապետական մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկության հարցը:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի, երեկ նոյեմբերի 16-ին Ղուլարյանը հրավիրվել էր նախագահական նստավայր: «Ըստ իշխանական աղբյուրների, խնդիրը կապված է Իջևանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանի հաղթանակի հետ: ՀՀԿ ղեկավար մարմնի այսօրվա նիստի օրակարգային մյուս հարցերի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Չի բացառվում, որ այսօր այլ հրաժարականների մասին հայտարարություններ ևս հնչեն»,- նշված է թերթում:





