AM
19 Նոյեմբեր 2011 - 09:48 AMT

Բակո Սահակյանը ու ԱՄՆ ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են վերաբնակեցման գործընթացը

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Նյու Յորք քաղաքում հանդիպում է ունեցել ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի եւ կուսակցության մի խումբ անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, Արցախի միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման գործընթացին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ղարաբաղյան պետականության կարեւոր հիմքերից է, եւ նրա շարունակական ամրապնդումը հանդիսանում է համայն հայության գերխնդիրներից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: