AM
21 Նոյեմբեր 2011 - 05:38 AMT

Ուկրաինայի մայրաքաղաքում կներկայացվի «Եվրոպայի հայկական ժառանգությունը» ֆիլմը

Ուկրաինայում և Եվրոպայում շարունակվում է «Եվրոպայի հայկական ժառանգությունը» ֆիլմի շոնրհանդեսը:

Նոյեմբերի 20-ին, կիրակի օրը, Հաագայի հայկական մշակութային կենտրոնում և Լվովի Ուկրաինական կաթոլիկ համալսարանում տեղի է ունեցել «Եվրոպայի հայկական ժառանգությունը» ֆիլմի շնորհանդեսը, որը ստեղծվել է Խարկովի «Ռենեսանս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Ալեքսանդր Ավակովը, գաղափարի հեղինակն է Տիգրան Ավագյանը, ռեժիսորն է Վալերի Բալայանը:

Հաագայում ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին անգլերեն լեզվով: Շնորհանդեսին ակտիվ մասնակցություն բերեց Ուկրաինայի հայ համայնքի գործիչ Արտյոմ Քարաջյանը, Լվովում ֆիլմը ներկայացրեց Տիգրան Ավագյանը ուկրաիներեն:

Ինչպես Analitika.at.ua-ն է հայտնել ֆիլմի գաղափարի հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Ավագյանը, նոյեմբերի 23-ին 17.00-ին Կիևի Կինոյի տանը տեղի կունենա «Եվրոպայի հայկական ժառանգությունը» ֆիլմի շնորհանդեսը:

«Եվրոպայի հայկական ժառանգությունը» ֆիլմը բացահայտում է անհայտ փաստեր Ուկրաինայի, Լեհաստանի, Ավստրիայի, Արևելյան Եվրոպայի այլ երկրների հայ համայնքների կյաքնից:

Փաստագրական ֆիլմը նաև սկիզբ է դնում Եվրոպայի հայ համայնքների ծագման և զարգացման ուղիներին ու պատմությանը նվիրված մեծ մշակութային նախագծին:

Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում, Հայ ընդհանուր բաևրեգործական միության ընդհանուր եվրոպական տնօրինության նիստի շրջանակներում:

Կիևից բացի ցուցադրություններ կկազմակերպվեն Ուկրաինայի բոլոր քաղաքներում, որտեղ կան հայ համայնքներ: