AM
22 Նոյեմբեր 2011 - 13:53 AMT

Թուրքիայի ոստիկանությունը 15 մարդ է ձերբակալել Ալ-Քայեդայի հետ կապերի կասկածով

Թուրքիայի ոստիկանությունը 15 մարդ է ձերբակալել «Ալ-Քայեդայի» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապերի կասկածով, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ձերբակալվածները ոստիկանական վարչություններ են բերվել ցուցմունքներ տալու համար, գործողության այլ մանրամասներ չեն հրապարակվում:

2003 թվականին Ալ-Քայեդայի ահաբեկիչները մի շարք ահաբեկչություններ էին իրականացրել Ստամբուլում, որոնց արդյունքում 60 մարդ էր զոհվել: