ԱՄՆ նախագահի թեկնածու Գերման Քեյնը, որը հանրապետականների շրջանում նախագահական քարոզարշավի առաջատարներից է, խոստովանել է, որ կսատարեր Իրանը ռմբակոծելու Իսրայելի պլանին, եթե վստահ լիներ, որ Իսրայելը հստակ պլան ունի, պարզ խնդիրներ ու հուսալիություն…», հայտնում է ՌՒԱ Նովոստի գործակալությունը:
«Եթե Իսրայելը նման ծրագիր ունենար, ես կսատարեի նրան»,-ասել է Քեյնը հանրապետական թեկնածուների միջև բանավեճի ժամանակ, որը նվիրված էր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին:
Քեյնի հետ համամնիտ չէ կոնգրեսական Ռոն Փոլը, որը ճիշտ է վերապահում արեց, թե հազիվ թե Իսրայելը գնա նման «հիմարության»:
«Ես չէի սատարի Իսրայելին, սակայն չեմ կարծում, թե նման բան կարող է տեղի ունենալ: Իսրայելը ինքը պետք է հոգ տանի իր մասին, մենք Իսրայելի հետ նույնիսկ պայմանագիր չունենք»,-հայտարարել է Փոլը:





