AM
23 Նոյեմբեր 2011 - 05:58 AMT

Ջորջ Բուշին ու Թոնի Բլերին մեղավոր են ճանաչել ռազմական հանցագործություններում

Մալայզիայի ֆիկտիվ տրիբունալը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին ուՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին մեղավոր է ճանաչել «խաղաղության դեմ հանցագործություններում» Իրաքում պատերազմի ժամանակ, հայտնում է Agence France-Presse-ը:

Դատարանի նիստը տևել է 4 օր, երկու մեղադրյալներին դատապարտել են հեռակա կարգով: Տևական բանավեճից հետո տրիբունալի յոթ անդամները միաձայն մեղավոր են ճանաչել ամբաստանյալներին, իսկ Իրաք ներխուժման գործողություններն՝ ապօրինի ու սպառնալիք ողջ աշխարհին:

Դատարանի որոշումը կրում է խորհրդանշական բնույթ, քանի որ դատարանը իրավական կարգավիճակ չունի: