Ֆրանսիան մտադիր չէ ռազմական միջամտություն իրագործել Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, գրում է Daily Star-ը: «Սիրիայի իրավիճակը տարբերվում է Լիբիայից: Մենք ռազմական ներխոժման մտադրություն չունենք և կշարունակենք կարգավորմանն ուղղված խաղաղ գործողությունները»,-ասել է նա:
Ըստ Ժյուպեի, ներխուժել Սիրիա շատ ավելի բարդ կլինի՝ հաշվի առնելով ՌԴ վետոյի իրավունքը ՄԱԿ ԱԽ-ում: Ֆրանսիան իր գործողությունները կհակամարգի ԱՊԼ երկրների հետ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:





