AM
26 Դեկտեմբեր 2003 - 14:02 AMT

ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

Իրաքում հայ սակրավորների եւ ռազմական բժիշկների տեղակայման վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մոտակա օրերին: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ բարձրաստիճան մի աղբյուր: Նրա խոսքերով` բանակցությունների ընթացքում ճշտվում են տեխնիկական հարցերը, եւ դրանց արդյունքում համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Հիշեցնենք, որ Հայաստանն Իրաքի վերականգնման գործընթացին մասնակցելու համար սակրավորներ եւ ռազմական բժիշկներ ուղարկելու պատրաստակումություն էր հայտնել դեռեւս այս տարվա օգոստոսին: Իսկ հոկտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը տեղեկացրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունը բանակցություններ են վարում Իրաքում միջազգային խաղաղապահ քանակակազմում հայ ռազմական մասնագետների հնարավոր ներգրավման մասին: