AM
24 Նոյեմբեր 2011 - 05:47 AMT

ՄԱԿ-ը հաղորդում է յոթ հազար մարդկանց մասին, որոնք առանց դատի Լիբիայի բանտերում են գտնվում

Մոտ յոթ հազար մարդիկ, որոնց զգալի մասը կազմում են Սև Աֆրիկայի բնիկները, առանց դատավճռի և պաշտպանության իրավունքի բանտարկության մեջ են նախկին լիբիական ապստամբների ձեռքում: Այդ մասին հաղորդում է Ռեյտեր գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նոր զեկույցին:

Զեկույցը, որի պատճենը գործակալության տրամադրության տակ է հայտնվել, կազմվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայում իրադրության քննարկման նախաշեմին, որը նշանակված է երկուշաբթի: Սպասվում է Լիբիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինի (Ian Martin) ելույթը:

Զեկույցում, վկայակոչելով իրավապահներին, նշվում է, որ մի շարք ապստամբներ հակամարտության ընթացքում տարբերություն չէին դնում հարևան երկրներից Քադդաֆիի սևամորթ կատարածուների և մյուս աֆրիկացիների միջև, որոնց մեծ մասն աշխատում էր Լիբիայի քաղաքացիական սեկտորում: Հետապնդումների, ենթադրվում է, ենթարկվել են Տավերգա (Tawerga) շրջանի բնակիչները, որոնք մեղադրվում էին Միսրաթա նավահանգստի պաշարման մեջ: