Այս գիշեր Թուրքիայի Վան քաղաքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումների հզորությունը կազմել է 4,5 բալ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով, երկրաշարժի արդյունքում տուժածներ և ավերածություններ չեն եղել:
Հոկտեմբերի 23-ին Վան գավառում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Որից հետո օրվա ընթացքում շարունակվում էին 5.1 և 6.1 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները: Երկրաշարժի արդյունքում զոհվել է ավելի քան 600 մարդ, տուժել է մոտ 4 200: Ավերակների տակից կենդանի դուրս է բերվել 231 մարդ: Տարերային աղետի արդյունքում փլուզվել է 2 262 շենք:
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ ցնցումների արդյունքում քանդվել է 25 շենք (այդ թվում՝ 2 հյուրանոց), որոնցից 22-ն այդ ժամանակ դատարկ էին (մարդիկ տարհանվել էին հոկտեմբերին 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո)։ Այնուամենայնիվ, երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 40 մարդ:





