AM
24 Նոյեմբեր 2011 - 09:14 AMT

Արցախը նպատակ ունի զարգացնել համագործակցությունը ԱՄՆ բուհերի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ում Արցախի ճանաչելիության նպաստմանը, նրա ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների ներկայացմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ներբուհական համագործակցությանը և այս ոլորտում ամերիկյան առաջատար ուսումնական հաստատությունների հետ կայուն կապերի հաստատմանն ու խորացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: