Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները հարձակում են կազմակերպել կանադական Transatlantic Petroleum նավթ արդյունահանող ընկերության մոտակայքում Թուրքիայի արևելքում Հարձակման արդյունքում մահացել է ընկերության 3 աշխատող, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Ի պատասպան հարձակման թուրքական բանակը անցկացրեց օդային գրոհ, տեղական իրավապահ մարմինները կատարում են հետաքննություն:
Transatlantic Petroleum ընկերությունը Թուրքիայում հանդիսանում է խոշորագույններից երկրոդը:
Քուրդ զինյլաների և թուրքական բանակի բախումները ակտիվացել են այս տարվա ամառվա վերջում: Ահաբեկչական գործողություններին պատասխան ռազմական գրոհի արդյունքում զոհվել է Քրդիստանի աշխատավորական կուսակցության մոտ 150 անդամ: Սակայն բախումները շարունակվել են նաև աշնանը, որոնց արդյունքում թուրքական զինված ուժերը մտել են Իրաքի տարածք, որտեղ նրանց տվյալներով տեղակայված են քրդական ուժերը:





