ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ, Դիլիջան – Երևան, Բերդ-Իջևան, Դիլիջան-Վանաձոր, Կիրանց – Ոսկեպար ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են նաև Սյունիքի մարզի Սիսիան – Գորիս և Մեղրի – Կապան ավտոճանապարհները:
Իսկ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ ժամը 09.00-ի դրությամբ, ձյուն է տեղում Ալավերդիում , Սիսիանում, Մեղրիում, Բերդում, Վարդենիսում: Սելիմի լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս , Աբովյան-Հրազդան հատվածներում, Ապարանում , Արթիկում, ինչպես նաև Ստեփանավանի, Տաշիրի, Կոտայքի, Գավառի, Մարտունու որոշ ճանապարհահատվածներում տեղ- տեղ առկա է մերկասառույց:Կատարվում են մաքրման աշխատանքներ` հանրապետության ճանապարհներում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:





