Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել 2005 թվականից ոչ շուտ: Նման կարծիք է հայտնել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով` մինչ այդ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կներկայացվի Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը, իսկ 2004 թվականի աշնանը հնարավոր կլինի ձեռնամուխ լինել Հայաստանի խորհրդարանում նախագծի քննարկմանը: Նշենք, որ ԵԽ-ն խորհուրդ է տալիս այդ կապակցությամբ հանրաքվե անցկացնել արդեն 2004 թվականի գարնանը:





