AM
26 Նոյեմբեր 2011 - 07:48 AMT

«Հայկական ժամանակ». Գագիկ Ծառուկյանը պայքարում է երկրորդ տեղի համար

«Հայկական ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու։

Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը։ Երկրորդ համարը զբաղեցնելու է Տիգրան Սարգսյանը։ Սակայն, ըստ թերթի, «թեման փակված չէ», քանի որ ԲՀԿ ղեկավարն ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական։