AM
29 Նոյեմբեր 2011 - 11:32 AMT

Հավանաբար, ազգային փոքրամասնությունները կմասնակցեն Թուրքիայի նոր սահմանադրության մշակմանը

Արդյոք ազգային փոքրամասնությունները կմասնակցեն Թուրքիայի նոր սահմանադրության մշակմանը, հայտնի կդառնա հաջորդ շաբաթ, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: Ինչպես գրում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աթիլա Քարտը, ազգային փոքրամասնությունների ներգրավումը դրական կանդրադառնա գործընթացի վրա: «Կան խմբեր, որոնք ազդեցություն ունեն հանրության վրա և նրանց պետք է ներգրավել այդ գործընթացի մեջ»,-հայտարարել է Աթիլա Քարտը:

Թուրքիայի նոր սահմանադրության համաձայնեցման խորհրդարանական հանձնաժողովը կորոշի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ցուցակը, որոնք կմասնակցեն նոր սահմանադրության մշակմանը:

Հանձնաժողովը ստիպված է լիենլու ընտրել 77 հունական, 52 հայկական, 19 հրեական, 10 ասորական, 3 քաղկեդոնական, երկու վրացական, մեկ բուլղարական կազմակերպությունների ցուցակից: