AM
18 Դեկտեմբեր 2003 - 18:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի եւ ՌԴ փոխվարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ալյոշինի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: