ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Գավառի բաժնի պետ Լևոն Մուխսիկարոյանը և Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանը: Գավառի ոստիկանապետ է նշանակվել Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, Հրազդանի բաժնի պետի պաշտոնում նշանակվել է Արմեն Իսրայելյանը: Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնի պետն էր, որտեղ նշանակվել է Արթուր Արիստակեսյանը:





