ԱՄՆ Կոնգրեսի սենատը հինգշաբթի երեկոյան հաստատեց Պենտագոնի՝ 2012թ ֆինանսական տարվա բյուջեն 662 մլրդ դոլար ծավալով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Այժմ փաստաթուղթն անցնելու է Կոնգրեսի համաձայնության հանձնաժողովի քննարկմանը, ինչից հետո այն կստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից: 2011 թվականի փետրվարին ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսին խնդրել է Պենտագոնին 2012թ ֆինանսական տարում հատկացնել 721.3 մլրդ դոլար:
Վարչակազմը հարցման մեջ նշել է, որ նոր բյուջեն կազմվել է՝ հաշվի առնելով 78 մլրդ դոլարի խնայողությունը այն ծրագրերի սառեցման և լիկվիդացման հաշվին, որոնք անարդյունավետ և հին են ճանաչվել:
«Ֆինանսավորման կրճատման տակ են հայտնվել ВВС մի քանի թիմային կենտրոններ, զինված ուժերի համար նոր սպառազինության ստեղծման ծրագրեր, ինչպես նաև ՌԾՆ-ի վերազինման ծրագրերը… Բյուջեն ենթադրում է նաև կրճատումից հետո ավելացած 100 մլրդ-ի ուղղորդումը բարձր առաջնահերթության ոլորտներին: Դրանց թվում են հետախուզական սարքավորումների, համակարգերի համալրումն ու վերազինումը, նավաշինությունը, բանակի համար նոր զրահապատ մեքենաների, նոր բարձր հաճախականությամբ հրթիռների ստեղծումը և F-35 անտեսանելի կործանիչի վրա աշխատանքները»,- նշվում է օրինագծի տեքստում:
Խորհրդարանականները բյուջեն ընդունել են որաշակի շտկումներով, որոնցից ամենաէականները հետևյալ երկուսն են. ուղղում, որը նպատակ ունի այն արտասահմանյան ընկերությունների հետևում, ովքեր պայմանագրեր են կնքում Իրանի Կենտրոնական բանկի հետ, և ուղղում, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ տարածքում զինվորական բանտերում պահել ամերիկայի քաղաքացիների, ովքեր ձերբակալվել են ահաբեկչության մեղադրանքով:
Բյուջեի վերջնական պարամետրերը հայտնի կդառնան համաձայնեցման հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո, սակայն բյուջետային հայցում, որն ուղարկվել է Կոնգրես փետրվարին, կառավարությունը խնդրել է արատասահմանում իրականացվող զինվորական օպերացիաների համար հատկացնել 118 մլրդ դոլար՝ 110 մլրդ Աֆղանական պատերազմին, 16 մլրդ՝ Իրաքում ամերիկյան ներկայությունն ապահովելու համար: 2010 և 2011 ֆինանսական տարում այս պատերազմների գումարային արժեքը գնահատվում է 130 և 160 միլիարդ դոլար: Ջորջ Բուշ- կրտսերի օրոք այս պատերազմների վրա ծախսվել է տարեկան 180 միլիարդ դոլար:





