AM
15 Դեկտեմբեր 2003 - 14:56 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը շաբաթ օրը վավերացրել է հայ-հունական միջկառավարական հուշագիրը Կոսովոյում միջազգային խաղաղարար գործողություններին հունական գումարտակի կազմում հայ զինծառայողների մասնակցության վերաբերյալ: Այժմ մնում է միայն համապատասխան նամակ ստանալ ՆԱՏՕ-ից: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հայ զինծառայողների դասակը հավանաբար Կոսովո կմեկնի 2004 թվականի հունվարին: Ինչպես նշվում է հուշագրին կից արձանագրությունում, Կոսովոյում հայ խաղաղապահների տեղավորման եւ ապրուստի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է հունական կողմը: Շարքային կազմի ամսեկան աշխատավարձը կկազմի 360 եվրո, սպաներինը` 510 եվրո: Հայ խաղաղապահների ռոտացիան կիրականացվի է կես տարին մեկ անգամ: