ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը գտնում է, որ համասեռամոլության կամ մանկապղծության քարոզումն արգելող հոդվածը Ռուսաստանում պետք է ընդունվի դաշնային մակարդակով: Ըստ նրա, ոչ ավանդական սեռական հարաբերությունների ցանկացած քարոզ զազրելի երևույթ է», փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:
Հարկ է նշել, որ նոյեմբերի 16-ին Պետերբուրգի օրենսդիր ժողովը հավանություն է տվել օրինագծին, որը վարչական պատասխանատվություն է սահմանում անչափահասների շրջանում համասեռամոլության և մանկապղծության քարոզի համար: Ըստ օրինագծի, համասեռամոլության քարոզման համար հաստատվում է 1-50 հազար ռուբլի տուգանք:





