AM
2 Դեկտեմբեր 2011 - 13:06 AMT

Արցախի նախագահը ներկայացրել է երկրի ձեռքբերումները արգենտինահայ երիտասարդությանը

Դեկտեմբերի 1-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղի դերը Արցախի զարգացման գործում և հատուկ շնորհակալություն հայտնել նրա տնօրեն Խորխե Մյուրեքյանին հայրենանվեր գործունեության համար:

Նույն օրը Բակո Սահակյանը Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել արգետնինահայ մի խումբ երիտասարդների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի կյանքը, ձեռքբերումներն ու խնդիրները և պատասխանել ներկաների հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: