2004 թվականին Հայաստանում Ռուսական մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել շաբաթ օրը Երեւանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՌԴ մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյը: Նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ մշակութային կապերի պահպանումն ու զարգացումը երկկողմ փոխգործակցության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է: «Վերջին ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել որակապես նոր մակարդակ»,-ասել է Ռ.Քոչարյանը:





