Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հրամանագրով հիմնականում հայաբնակ Ախալքալաքի շրջանի վարչության նոր նախագահ է նշանակվել Արթուր Երեմյանը: Ավելի վաղ նա եղել է Կարտիկամի գյուղական աշխատակազմի ղեկավարը, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Աղբյուրի համաձայն, Ախալքալաքի շրջանի վարչության նախկին նախագահ Արտյուշ Համբարձումյանը հրաժարական է տվել քաղաքական հակառակորդների ճնշմամբ եւ Վրաստանի նոր իշխանությունների պարտադրմամբ:





