AM
5 Դեկտեմբեր 2011 - 09:49 AMT

Արարատի մարզի նավթամշակման գործարանում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհի բռնկում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.33-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ի նավթամշակման գործարանում հերթապահության ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի է ունեցել մազութի տարողության 200 տ պայթյուն և հրդեհի բռնկում:

Նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.44-ին, մարվել` 09.54-ին: Պայթյունի հետևանքով վնասվել է տարողության վերին հատվածը. այրվել է 2 տ գուդրոն: