Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կկարողանա դիմել Գերագույն դատարան՝ իրեն Շվեդիային հանձնելու որոշուման բողոքրկումը վերանայելու խնդրանքով: Ինչպես գրում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, եթե հայցը բավարարվի, քաշքշուկը կշարունակվի, իսկ եթե մերժվի՝ Ասանժին կհանձնեն: Դեկտեմբերի 5-ին որոշվել էր, որ նա կարող էր դիմել Գերագույն դատարանին՝ իր գործը վերանայելու պահանջով, որը փաստացի բողոքարկում չէ, սակայն ամենաքիչը հետաձգում է Ասանժին՝ Շվեդային հանձնումը:
Անցած ամիս Ասանժը տանուլ էր տվել գործը, սակայն նրա փաստաբանները կարողացել են ապացուցել իրենց հաճախորդի՝ Գերագույն դատարան դիմելու իրավունքը, չնայած որ հանձնման մասին որոշում կայացնող դատավորը վճռել էր, որ Wikileaks-ի հիմնադիրը բողոքարկման իրավունք չի ունենա: Ինքը Ասանժը պնդել է երկրի բարձրագույն դատական օրգանին դիմելու իր իրավունքին այն հիմքով, որ իր գործը հասարակության համար մեծ կարևորություն ունի:
Ասանժին մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Նա ինքը հերքում է մեղադրանքները, հայտարարելով, որ հետապնդումն ունի քաղաքական պատճառներ:





